Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Իրանը կաջակցի Սիրային, սակայն պատերազմի մեջ չի ներքաշվի

Իրանը կաջակցի Սիրային, սակայն պատերազմի մեջ չի ներքաշվի
03.09.2013 | 15:54

Սիրիայում լարված իրավիճակը սպառնում է նաև տարածաշրջանի մյուս պետություններին։ Մասնավորապես, Սիրային հարվածներ հասցնելու դեպքում ամբողջովին մեկուսացված վիճակում կհայտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Փորձագետները չեն բացառում, որ Միացյալ Նահանգների հարվածները Սիրիայի դեմ իրականում ուղղված են հենց Իրանին։

Թուրքագետ Արտակ Շաքարյանը նշում է, որ Օբաման, կետային հարվածներ հասցնելով Սիրիային, չի կարողանա վերացնել Ասադին: «Սիրիան Իրաքը չէ, որ Միացյալ Նահանգները հեշտությամբ ռմբակոծի: Ասադը դեռևս ունի հզոր բանակ, որը կկարողանա բավականին լուրջ դիմադրություն ցույց տալ»,- նշում է թուրքագետը։

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանն ամեն կերպ կաջակցի Սիրային, սակայն ուղղակիորեն պատերազմի մեջ չի ներքաշվի։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ